Վաշինգտոնն աջակցում է Ադրբեջանին որպես ռազմավարական գործընկեր. Ուորլիք


11:24 , 1 մայիս, 2014

big_1398671807_2cde7d9e-6115-4af0-918a-17add0171b3a_mw1024_n_s1in.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում հերթական գրառումն է կատարել՝ հիշեցնելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության մասին:

«Ադրբեջանն ուժեղ աջակցություն ունի Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության համար»,- գրել է Ուորլիքը:

Ուորլիքը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին կայուն խաղաղություն հաստատելու հարցում: