Հալեպում զոհվել է 1, վիրավրովել մի քանի հայ


10:50 , 1 մայիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Ապրիլի 30-ին Հալեպի հայաշատ Նոր Գյուղ, Վիլաներ և այլ շրջաններ հրթիռակոծության են ենթարկվել, տեղեկացնում է Բերիո լուրերի Ֆեյսբուքի էջը:

Հրթիռներից մեկն ընկել է Կարեն Եփփե ազգային ճեմարանի մոտ գտնվող «Օշական» շենքի հարևանությամբ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկ պատանի և մեկ մեծահասակ: Պայթյունը զգալի վնաս է հասցրել մոտակա շինություններին:

Երկու հրթիռ ընկել են Նոր Գյուղի մզկիթի մոտ և Զավարյան վարժարանի վրա, որոնք, բարեբախտաբար, չեն պայթել:  

Սուլեյմանիե թաղամասում պայթյունի հետևանքով վիրավորվել է Կարեն Եփփե ճեմարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Նա հիվանդանոց է տեղափոխվել, բուժում ստացել և վերադարձել տուն:

Ապրիլի 29-ին էլ Սալամիյե-Հալեպ ճանապարհն կրակոցից սպանվել է Րաֆֆի Հեքիմյանը:

Ապրիլի 30-ին Հալեպում տեղի է ունեցել նաև Դամասկոսում զոհված հայ զինվորական Ուիլյամ Մակարյանի հուղարկավորությունը: