Ո՞ւմ է պետք մի երկրում նշել աշխատավորի օր, որտեղ գործազուրկ է երկրի բնակչության 16,4%-ը


10:39 , 1 մայիս, 2014

Հա լավ, ո՞ւմ ա պետք մի երկրում նշել աշխատավորի օր, որտեղ, ըստ 2013 թ.-ի պաշտոնական տվյալների, գործազուրկ է երկրի բնակչության 16,4%-ը (մոտ 492.000 հազար մարդ): Այս տվյալները ստացվում են միայն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես գործազուրկ գրանցված մարդկանց թվի հիման վրա: Ըհը, մեկը ես՝ նախարարությունում գրանցված չեմ, բայց փաստացի անգործ եմ, ու քանի-քանի՜ իմ նմաններ կան: Ու դեռ չհաշված վերջերս ՌԴ-ում արտաքսման ռիսկային գոտում գտնվող 170.000 հայերը: 
Չէ, ես են ամեն ինչից դժգոհողներից չեմ, ուղղակի ռեալիստ եմ: Պետք չի ԽՍՀՄ-ին հարիր տոները նշեն նման պետություններ: Իսկ իմ մոտավոր հաշվարկներով, աշխատում է երկրի բնակչության 16,4%, ոչ թե: