Վրաստանի նախագահը քաղաքացիություն տրամադրելու հարցերը վերցնում է սեփական վերահսկողության տակ


09:40 , 1 մայիս, 2014

KMO_138258_00042_1_t218_2023471in.am-ը գրում է.

Գեորգի Մարգվելաշվիլին, ով համարվում է խորհրդանշական ֆիգուր, ընդլայնում է սեփական ազդեցության ոլորտը՝ ի հակակշիռ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի: Այդ մասին է վկայում խորհրդարան ներկայացված «Քաղաքացիության մասին» օրենքի նոր խմբագրումը՝ հայտնում է Kommersant-ը:

Օրենքի նոր տարբերակը խորհրդարան է ներկայացրել Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն:

Համաձայն օրենքի նախկին տարբերակի՝ օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին պետության ղեկավարի որոշումները պետք է վավերացվեն վարչապետի կողմից:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից հետո Վրաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որը իրական իշխանությունը կցում է կառավարության ղեկավարին: