08:50 , 1 մայիս, 2014
«Երեկ Աժ-ում մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին.
- Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հետ պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբոդջ քաղաքաշինության ոլորտը։
- Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։
- Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։
- Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (վերջինս ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ էր)։
- Օրերս էլ Երևանում քանդվել է ճոպանուղու հարևանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու:
- Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում և առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։
- Երաշխիք կտա՞ք. որ այդ շենքն էլ չի աղճատվի։
- Հարցը էնպես էք տալիս... ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասը ու կողային ճակատները վերականգնված մնան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։