08:42 , 1 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինայում բնակչության պահանջների համար օգտագործվող գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումը հաստատվել է ապրիլի 3-ին՝ էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Բնական գազի նոր՝ բարձրացված տարիֆներն Ուկրաինայում ուժի մեջ կմտնեն այսօրվանից: Այսուհետ ուկրաինացիները գազի համար կվճարեն միջինը 56 տոկոսով ավելի, և դա երկնագույն վառելիքի գների բարձրացման առաջին փուլն է: Ծրագրվում է, որ մինչև 2017-ը Ուկրաինայում գազի սակագինը կաճի ևս գրեթե երկու անգամ: