«Հայկական ժամանակ». Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 15 հազարով


08:10 , 1 մայիս, 2014

«ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 13 հազար մարդ և անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 15 հազարով։

 Հրապարակված այլ ցուցանիշների համադրումից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում 7-ից 13 տարեկան ավելի քան 3 հազար երեխա ընդմիշտ հեռացել է ՀՀ-ից։ Սա ցույց է տալիս, որ արտագաղթը գնալով ավելի սարսափելի մասշտաբներ է ընդունում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։