00:07 , 1 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին ունկնդրել է հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ