Մինչև սեպտեմբեր պարտադիր կուտակայինը պետք է դառնա տուրք. Վահագն Խաչատրյան


22:53 , 30 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Իրականում պարտադիր կուտակայինը մինչև սեպտեմբեր պետք է դառնա տուրք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը։

«Սահմանադրական դատարանի որոշումը դա է հուշում։ Ի՞նչ խնդիր կա. թող դնեն, օրենսդրական փոփոխություններ անեն և պարտադիր բառը հանեն, ասեն՝ պարատադիր կուտակային չկա ու՝ վերջ»,-ասաց նա։

Վահագն Խաչատրյանը վստահեցրեց, որ իշխանությունները հարկը փոփոխելը մինչև սեպտեմբեր կանեն՝ հավելելով. «Ուղղակի դա լուրջ պրոբլեմ է ՀՀ տնտեսության համար, դա դառնում է բեռ թե´ բիզնեսի, թե´ աշխատավորների վրա, դառանում է լրացուցիչ հարկատեսակ։ Եթե այսօր դուք ունեք 35-ից մինչև 45 տոկոս, արդեն կդառնա 50-55 տոկոս հարկաչափ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում բիզնես անելն արդեն ընդհանրապես անմիաստ է, ներդրումներ անելու մասին պետք չէ խոսել, դրանով է պայմանավորված, որ զարգացում չի լինի»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ