Քիմ Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթն այս շաբաթ կամուսնանան


20:00 , 30 ապրիլ, 2014

Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանիե Ուեսթն այս շաբաթ գաղտնի կամուսնանան։ Զույգն արդեն ստացել է ամուսնության վկայականը. հաղորդում է TMZ կայքը։

Քաղաքացիական արարողությունը կանցկացվի ԱՄՆ-ում, իսկ հարսանիքը մայիսի 24-ին՝ Փարիզում, Շատո դե Լյուվեսիեն դղյակում։

Քիմն ամենաքիչը երեք զգեստ կհագնի։