19:51 , 30 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Հոգեբան և դասախոս Քերոլ Մորգանն իր ընթերցողներին երկու հարց է տվել` ինչ էին երազում դառնալ երեխա ժամանակ և արդյոք դարձել են: Նրանց համար, ով չի հասել իր նպատակին, Քերոլն առանձնացրել է 13 կետ, որոնք խանգարել են այդ մարդկանց:
1. Չափազանց շատ ժամանակ եք վատնում այն բաների վրա, որոնք դրան չարժեն
Տեսախաղեր, հեռուստացույց, համացանց, շատ կերակուր, շատ ալկոհոլ. ցուցակը կարելի է շարունակել: Ավելի լուրջ վերաբերվեք կյանքին: Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում ձեր ժամանակի մեծ մասը: Դա ձեզ օգուտ տալի՞ս է: Դա ձեր կյանքն ավելի լավը դարձնու՞մ է: Եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է վերանայել ձեր կենսակերպը և փոփոխություններ կատարել:
2. Շատ եք դժգոհում
Մարդիկ գիտեմ, որ մշտապես դժգոհ են իրենց կյանքից և մշտապես խոսում են այդ մասին: Դուք նրանցից մե՞կն եք: Բողոքու՞մ եք ձեր աշխատանքից, ձեր շեֆից, աշխատավարձից, հարևաններից կամ ամուսնուց: Եթե այդպես է, դրանով ոչինչ չեք փոխում, միայն ձեր շուրջը բացասական էներգիայով դաշտ եք ստեղծում: Բողոքները ձեզ փակուղի են տանում: Փորձեք խոսել այն մասին, թե ինչ եք սիրում, այլ ոչ այն մասին, թե ինչ ձեզ դուր չի գալիս, և արդյունքը միանգամից նկատելի կլինի:
3. Չեք սնում ձեր խելքը
Եթե չեք աճում և չեք զարգանում որպես անհատականություն, քարանում եք խաղաղ լճակի նման, որը, հոսանքի բացակայության պատճառով, պատվում է տիղմով: Դա տեղի է ունենում նաև ձեր խելքի հետ, եթե չեք պահպանում ակտիվությունը և նոր բաներ չեք ուսումնասիրում: Խնդիրները և փորձությունները միմիայն մարզում և կոփում են ձեր խելքը:
4. Բացասական ներքին երկխոսություն եք տանում
Ներքին երկխոսությունը կարող է ճակատագրական լինել ձեզ համար: Ինչպես ասել է Հենրի Ֆորդը. «Անկախ այն բանից` մտածում եք` կարող եք, թե չեք կարող, դուք ճիշտ եք»: եթե ինքներդ ձեզ ասում եք, որ բավարար չափով խելացի չեք առաջխաղացման կամ բիզնես սկսելու համար, ուրեմն ճիշտ եք: Եթե ասում եք, որ փոփոխությունների համար չափազանց հոգնած եք, ուրեմն ճիշտ է: Ինչ էլ, որ ինքներդ ձեզ ասեք, դառնում է ձեր ճշմարտությունը: Վերահսկեք ձեր մտքերը, և կյանքը կսկսի դրանց համապատասխանել:
5. Չեք ոգեշնչվում
Որևք բանի հանդեպ կիրք ունե՞ք: Շատ մարդկանց գիտեմ, ով կարծում են, թե կիրք չունեն: Բայց այդպես չի լինում: Պետք է որ լինի ինչ-որ մի բան, որ սիրում եք անել: Փորձեք բացահայտել ձեզ համար ինչ-որ իսկապես հետաքրքրող բան, և զբաղվել դրանով որքան հնարավոր է շատ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ