Շարմազանովի ցինիզմը վաղուց է անցել բոլոր սահմանները


19:30 , 30 ապրիլ, 2014

Այսօր Էդուարդ Շարմազանովը կրկին փայլատակել է իր գիտելիքներվ, մասնավորապես Երևանի փողոցների անվանումների մասին գիտելիքներով, նշելով, որ, մեջբերում եմ. ՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով՛՛: 
Շարմազանովի ցինիզմը վաղուց է անցել բոլոր սահմանները, բայց էստեղ շատ կարևոր է մի հարց. Արդյո՞ք սեփական փորձից ելնելով է ասում))))

Թերևս Շարմազանովը շատ լավ գիտի, որ ԱԺ փոխխոսնակ դառնալու համար ինքը շատ երկար ժամանակ մաշացրել է Մելիք –Ադամյանի փողոցի համապատասխան շինության դռները, մինչև նրան նկատել են և մի պաշտոն տվել, որպեսզի այլևս չերևա այդ կողմերում: 
Այլ կերպ ասած Շարմազանովի ճակատագիրն ու ապագան որոշվել է նույն Մելիք-Ադամյանում, և այժմ բոլոր մնացած գործիչներին և ուժերին նա գնահատում է սեփական փորձից ու անցյալից ելնելով:
Շարմազանովին միայն հիշեցնենք, որ ժամանակին նախկին վարչապետն էլ չէր հավատում, որ մի օր հենց նույն Մելիք Ադամյանում նրան իր համար անսպասելի կհայտատարեն, որ ինքը պիտի հրաժարական է տվել, որից հետո նույն Շարմազանովը, որը վարչապետի հրաժարականի մասին խոսողներին առաջակում էր սառը ջուր խմել, ստիպված եղավ հետո լրագրողների առաջ նույն Մելքի-Ադամյանում կմկմալով բացատրել Տիգրան Սարգսյանի իր համար անսպասելի հրաժարականը: 
Պարոն Շարմազանով, ցինիզմ շաղ տալուց առաջ լավ կլինի մի հատ սեփական անցյալիդ նայես, հիշես, թե ժամանակին ինչպես կամ որպես ով էիր ընկալվում նույն Մելիք-Ադամյանում և հետո նոր խոսալ մյուս քաղաքական ուժերի մասին: Ցավալի է, երբ երիտհանրապետակնները շատ արագ են մոռանում սեփական անցյալը: