Որպեսզի առաջնորդը գա, ժողովուրդը պիտի գնա դեպի նա


18:33 , 30 ապրիլ, 2014

Ամենուր առաջնորդի սպասում է, որ գա՝ փրկի: 
Մի հայտնի մարդ, ում անունը տալը նզովքի պես մի բան է, ասում էր՝
- Որպեսզի առաջնորդը գա, ժողովուրդը պիտի գնա դեպի նա:

Մինչդեռ մենք ոչ միայն չենք գնում դեպի նա, այլև տարրական քայլեր անգամ չենք անում՝ ինքնակազմակերպվելու ուղղութամբ:

Մտածի՛ր այս մասին. ե՛լ բազմոցից, գտի՛ր քո նմաններին ու ստեղծի՛ր քո միկրոպետությունը՝ հենված այլ սյուների վրա:
Հետո այդ միկրոպետությունները կմիանան իրար:
Հետո կգա առաջնորդը: