Վալոդն է դառնալու արդարադատության նախարար. Նիկոլ Փաշինյան


17:36 , 30 ապրիլ, 2014

Վալոդն է դառնալու արդարադատության նախարար. Նիկոլ ՓաշինյանYerkir.am-ը գրում է.

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մինչ արդարադատության նախարարին հարց տալը նախ ընդգծեց, որ բոլորն այսօր շնորհավորում են կառավարության նոր և վերանշանակված նախարարներին, սակայն ինքը չի շնորհավորում նախարարներին` նրանց հայտնի պատճառներով:

 Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքեց  ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը. «Հայկական սովորույթի համաձայն` հյուրերին ջերմ է պետք ընդունել»:  

Պատգամավորն էլ ավելացրեց, որ խոստանում է հաջորդ անգամ ավելի ջերմ ընդունել նախարարներին, պարզապես առաջին անգամ է, և հնարավոր է` կառավարության անդամներն այդքան ջերմությանը չդիմանան:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ