Կառավարությունը «կուտակայինի» հարցում հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ` գործով. Հովիկ Աբրահամյան


17:06 , 30 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Կառավարությունը «կուտակայինի» հարցում հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ գործով. այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նորանշանակ վարչապետը նկատեց, թե «կուտակայինի» մասով կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին և մտահոգություններին սպառիչ պատասխաններ է տալու:

«Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է Սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ