LUXURY ամսագիրը կազմակերպում է աննախադեպ, շքեղ միջոցառում Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու համար


16:59 , 30 ապրիլ, 2014

1994-ից սկսած՝ ամեն տարի մայիսի 3-ին ամբողջ աշխարհում տոնում են Մամուլի ազատության համաշխարհային օրը: Սակայն Հայաստանում միայն վերջին տարիներին այս տոնը սկսեցին նշել ոչ միայն բանավոր շնորհավորանքով: Արդեն 3-րդ տարին է, ինչ LUXURY GROUP-ին պատկանող EVENT ORGANIZATION ընկերությունը մեր երկրում կազմակերպում է 4-րդ իշխանությանը նվիրված կարևորագույն միջոցառումը: LUXURY GROUP-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ, և կարևորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ըստ արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը: Այս տարի ևս մայիսի 2-ին LUXURY ամսագիրը, կազմակերպում է աննախադեպ, շքեղ միջոցառում JOSE ռեստորանային համալիրի LOUNGE սրահում` Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու համար: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում լինելու է շքեղ հյուրասիրություն, բարձրաճաշակ կենդանի երաժշտություն և բացառիկ շնորհանդես, որը կներկայացնի միջոցառման հովանավոր Epson ընկերությունը: Միջոցառման ժամանակ հովանավորի կողմից սպասվում է նախադեպը չունեցող Epson Moverio Glass-ի շնորհանդեսը: Տարածաշրջանում առաջին անգամ կցուցադրվեն Epson Moverio BT-200 վիդեոակնոցները և երեկոյի մասնակիցներին ցանկության դեպքում կտրվեն դրանք փորձարկելու հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն կտրվի ողջ երեկոյի ընթացքում նկարվել և հովանավորի որակյալ արտադրանքի միջոցով հենց տեղում ստանալ նկարները:

Հյուրասիրությունը՝ JOSE ռեստորանային համալիրի և Մատադով ընկերության

Սրահի զարդարանքը՝ Ջակոնդա սրահի