16:40 , 30 ապրիլ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:
Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:
- Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա:
- Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը,- պատասխանեց Էվելինան:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ասաց, որ հավատում է նրա ուժերին:
Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ