20:25 , 30 ապրիլ, 2014
1in.am-ը գրում է.
2014 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանում արդյունաբերությունը անկում է ապրել՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ այսօր հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվար-մարտին» զեկույցի համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի անկումը կազմել է 2.8 տոկոս: