15:46 , 30 ապրիլ, 2014
1in.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հիմնական ուղղությունների ու արդյունքների վերաբերյալ զեկույցում:
«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն՝ վերսկսել ադրբեջանա-հայկական բարձր մակարդակով շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ակտիվ դեր խաղալ ԱՊՀ տարածքի հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման մեջ: