15:40 , 30 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
«Ուկրաինա. իրադարձությունների արձագանքը Հայաստանում» թեմայով Gallup International Association ընկերությունը Հայաստանում հարցումներ է իրականացնել Հայաստանի մարզերում և Երևանում, որին մասնակցել է 1067 մարդ:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են ապրիլի 8-18-ն ընկած ժամանակահատվածում՝ դեմ առ դեմ տարբերակով:
«Առաջին հարցը վերաբերում էր նրան, թե հետազոտության մասնակիցները լսե՞լ են Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության մասին, որին 92%-ը պատասխանել է, թե՝ այո, 8%-ը՝ ոչ»,-ասաց Արամ Նավասարդյանը:
Ըստ նրա՝ հարցվածների 77%-ը բացասական է գնահատել Կիևում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Հարցին, թե ինչպե՞ս են հարցվածները գնահատում Ռուսաստանի գործողությունները Ղրիմը ՌԴ կազմ վերադարձնելու ուղղությամբ՝ 76%-ը դրական պատասխան է տվել, 12%-ը բացասական, մնացածն՝ այլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ