Հունվար-մարտին մեկնել և չեն վերադարձել մոտ 28․5 հազար հայաստանցիներ


15:20 , 30 ապրիլ, 2014

Azatutyun.am-ը գրում է.

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել 28 հազար 447 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
 
Այս տեղեկությունն առկա է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվար-մարտին» զեկույցում:
 
Ըստ զեկույցի, անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել էր 35 հազար 500: