Աղջիկների «նման դաստիրակությունը» նպաստում է հայ ազգի ոչնչացմանը


09:18 , 23 հուլիս, 2012

Մի քանի օր առաջ դպրոցի տարածքում թենիս խաղալիս լսեցի փոքրիկ աղջնակների խոսակցություն: Նրանց խոսակկցությունից լսելի եղան այնպիսի արտահայտություններ, որոնք ինձ ուղղակի ապշեցրին: Ի՞նչ է նշանակում <<էսի սրան քլնգեց>>, <<հորս արև մորթեց>> ու նման տհաճ արտահայտություններ, որոնք դուրս էին գալիս 7-10 տարեկան աղջկա բերանից: Մի՞թե այդպես են նրան դաստիարակել:
Մեր ծնողները 7-10 տարի առաջ այնպես չէին դաստիարակել, որ մենք մեզ նման արտահայտություններ թույլ տայինք: Կարծես թե այդքան էլ շատ ժամանակ չի անցել (մոտ 10 տարի), բայց երեխաներին դաստիարակելու հարցում շատ փոփոխություններ են նկատվում: Իսկ դա ամենևին էլ լավ չէ, ու եթե շարունակվի սերունդը դաստիարակվել այս աղջիկների նման, ապա այն <<կնպաստի>> ՀԱՅ ազգի արագ ոչնչացմանը: