14:16 , 30 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ողջունեց երեկ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը ոչ իշխանական ուժերի մասնակցության փաստը:
«Ողջունում եմ, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորներ նաև ոչ իշխանական խմբակցություններից՝ ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Ե՛վ ԲՀԿ-ի, և՛ ՕԵԿ-ի, և՛ «Ժառանգության» ու Ալիկ Արզումանյանի և Փաշինյանի մասնակցությունը ես բարձր եմ գնահատում, որովհետև քաղաքական գործընթացները, այդուհանդերձ, որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն: Խոսնակի պաշտոնը, ԱԺ-ի դերակատարությունը այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորները իրավունք ունեն չմասնակցելու, բայց ժամանակի հրամայականն է լինել քաղաքականության մաս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ 101 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե կայացած քվեարկությանը ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների մասնակցությունն ինչ է հուշում, որ նրանք իշխանության հետ են, թե թունդ ընդդիմադիր, պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք իշխանությա՞ն մաս է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ