13:25 , 30 ապրիլ, 2014
1in.am-ը գրում է.
Ամեն տարի մալարիայից, որը փոխանցում են մոծակները, աշխարհում մահանում է ավելի քան 700 000 մարդ, մոլորակի ևս 200 մլն բնակիչ դժվարութայմբ են ապաքինվում այդ հիվանդությունից: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ այս թվերը շատ ավելի մեծ են կոկորդիլոսի կամ գայլի կծելու հետևանքով մահվան դեպքերի թվից:
Այն դեպքում, երբ վայրի գազանների հարձակման հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 475 000 մարդ, մոծակները բնակչության թիվը կրճատում են 725 000-ով:
Նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ հազարավոր մահերը համեմատության եզր չունեն նրա հետ, ինչ կարող է անել սովորական խխունջը, որը կարող է շիստոսոմոզ փոխանցել, որն ամեն տարի 10 000 մահվան պատճառ է դառնում, կամ ցեցե ճանճը, որը կարող է քնախտ հիվանդության փոխանցման պատճառ դառնալ, որից տարեկան 10 000 մարդ է մահանում: Շները ևս վտանգավոր են, քանի որ կարող են փոխանցել կատաղություն հիվանդությունը:
Մոլորակի ևս 10 000 բնակիչ մահանում է շագասի հիվանդությունից, որը փոխանցվում է փայտոջիլների միջոցով: Մասնագետների գնահատմամբ՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկաների մոտ 8 մլն բնակիչ ապրում են այդ հիվանդությամբ:
Այսպիսով՝ ստացվում է, որ «ամենաարյունոտ համբավ» ունեցող կենդանիները պարզապես «մանուկ են» հասարակ խխունջի կամ փոքրիկ մոծակ համեմատ. շնաձկները տարեկան սպանում են 10 մարդու, առյուծները՝ 100, իսկ կոկորդիլոսները՝ 1000: