12:12 , 30 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագիրը», ստուգումներ է իրականացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր կառավարության նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 2013թ. ընթացքում տեսչության կողմից իրականացվել և ամփոփվել են թվով 66 ստուգումներ և 20 ուսումնասիրություններ:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ տեսչության կողմից 2013 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2013թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 1 մլրդ 273 մլն 690 հազ. դրամ և վերաձևակերպվել է 1 մլրդ 125 մլն 257 հազ. դրամ, ընդամենը` 2 մլրդ 398 մլն 947 հազ, դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ