ԲՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից արդարանում են


12:15 , 30 ապրիլ, 2014

Սսվեց՝

ԲՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից իրենց ՖԲ պատերին արդարանում են: 
Մեկը գրում է, որ ինքը Հրանտ Բագրատյանի օգտին է քվեարկել:
Երեք քվե է եղել, երեքն էլ գիտենք՝ ովքեր են, ամենայն հավանականությամբ, անվավերների մեջ պետք է փնտրել այս ԲՀԿ պատգամավորի քվեն:

Մյուս պատգամավորը գրում է, որ ինքը չի մասնակցել այս ընտրություններին:

Բան չմնաց, ժողովուրդ ջան, տենց, որ մի 30 հոգի էլ արդարանա, կստացվի, որ ԲՀԿ-ի փոխարեն հոգիներն են քվեարկել:

Հ.Գ. Հարգելի պատգամավորներ, դուք ԲՀԿ-ի մի մասն եք ու միայնակ արդարանալ պետք չի, պետք է արդարացնել ամբողջ թիմին, թե չէ դուք ձեր անունը եթե փրկեք ու արդար դուրս գաք, այդ դեպքում պետք է լքեք կուսակցությունը: Թիմը թիմ է: Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար, պարոնայք: