11:48 , 30 ապրիլ, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկյան Օկլահոմա նահանգի բանտի կալանավորի մահապատժի իրականացումը դուրս է եկել վերահսկողությունից՝ հայտնում է BBC-ն: Մահացու ներարկումից հետո 38-ամյա Կլեյտոն Լոկետը մահացել է ոչ թե անմիջապես, այլ 20 րոպե անց:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել մահապատժի անհաջող իրականացման պատճառը: Տեղի ունեցածի պատճառով նույն օրը նշանակված մեկ այլ մահապարտի՝ Չարլզ Ուորների մահապատիժը հետաձգվել է 2 շաբաթով:
Լոկետն ու Ուորներն ավելի վաղ դատարան էին դիմել՝ պահանջելով բացահայտել մահացու ներարկման բաղադրությունը: Լոկետի մահապատիժը դրա պատճառով մեկ շաբաթով հետաձգվել էր: Ավելի ուշ նահանգի գերագույն դատարանը հրաժարվել էր ճանաչել նյութի բաղադրությունը իմանալու նրանց իրավունքը:
Լոկետին մահվան էին դատապարտել 1999-ին 19-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության համար, իսկ Ուորներին՝ 1997-ին մանկան բռնաբարության ու սպանության համար: