Քերին կոչ է արել Եվրոպային նվազեցնել ռուսական գազի սպառումը


10:52 , 30 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, կոչ է արել Եվրոպայի երկրներին նվազեցնել Ռուսաստանից գազի օգտագործումը, գրում է Взгляд-ը:

«Մենք կարող ենք ապահովել մեծ էներգետիկ անվտանգություն, եթե օգնենք դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները, որոնք հասանելի են եվրոպական շուկաներին»,- ասել է Քերին:

«Մենք միասին պետք է ավելին անենք, որպեսզի հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ