Ինչպես կարելի է վատ հուշերը ջնջել հիշողությունից. գիտնականներ


10:36 , 30 ապրիլ, 2014

I-34-PARADOX-memory-f02_6401in.am-ը գրում է.

Անցած տասնամյակում գիտնականները ստացել են հիշողությունների ձևավորման մեխանիզմի ավելի հստակ հասկացությունը: Մինեսոտա նահանգի Մայոյի կլինիկայի հոգեբուժության և հոգեբանության բաժանմունքի դոցենտ Սյուզաննա Թայի կարծիքով՝ մարդու հիշողությունները երկու բաղադրիչ ունեն՝ մտավոր և ֆիզիկական: Հետազոտողը կարծում է, որ մեր հիշողությունը ցավոտ հուշերը պահում է՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնում է Medical Express-ը:

Այովայի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Ջեյսոն Չանը, իր հերթին, նշում է, որ մենք հիշում ենք ոչ այն ամենը, ինչ մեզ հետ կատարվել է, մեր հիշողությունները միայն տեղեկության փոքր մասնիկներ են: Ըստ նրա՝ մինչ հիշողությունները ջնջելը անհրաժեշտ է վերականգնել պատկերն ամբողջությամբ:

Չանի հետազոտությունների համաձայն՝ երբ մարդու հիշողությունները ակտիվանում են, ընկալունակ են դառնում փոփոխությունների նկատմամբ:

Որպես օրինակ նա բերում է պանդայի մասին զրույցը: Հետազոտողը փորձի մասնակցին հարցնում է, թե նա մի քանի օր առաջ ինչ արջ է տեսել, և լսում է «պանդա» պատասխանը: Այդ ժամանակ հետազոտողը նրան ասում է. «ոչ, Դուք գորշ արջ եք տեսել»: Ըստ Չանի՝ նույն հարցը փորձի նույն մասնակցին ևս երկու օր հետո տալու դեպքում վերջինիս համար շատ ավելի դժվար կլինի պատասխանել՝ «պանդա», քանի որ նրա հիշողությունն արդեն «վերաարձանագրել է» այլ պատասխան:

Հիշողությունները փոխելու այլ մեթոդներ ևս կան՝ որոշ դեղամիջոցներ, սպիտակուցի արգելակիչներ, որոնք հիշողությունը կարող են «ավելի ճկուն» դարձնել: Հիշողությունը ջնջելու համար հարմար է նաև էլեկտրաշոկը: Չանը կարծում է, որ ալկոհոլը ևս մեծ կարևորություն ունի հիշողության ձևավորման գործում:

Միևնույն ժամանակ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ հայտնաբերել են գեն, որը նպաստում է հիշողությունը ջնջելուն: