Մկներն ավելի շատ վախենում են տղամարդկանցից, քան կանանցից


20:25 , 29 ապրիլ, 2014

29mouse-master6751in.am-ը գրում է.

Մկները ու առնետները ավելի շատ սթրես են ապրում տղամարդկանց ներկայությունից, քան կանանց, գրում է The New York Times-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը:

Պարզվում է՝ կրծողների օրգանիզմում, որոնք սենյակում մենակ են մնում տղամարդու հետ, կամ որոնց ցուցադրել են շապիկ, տեղի է ունեցել կորտիկոստերոնի արտազատում: Հենց այդ հորմոնն է պատասխանատու սթրեսի մակարդակի համար, հիշեցնում է պարբերականը: Կանանց պարագայում նման ռեակցիա չի դիտվել:

Հետազոտության հեղինակն է Մակգիլի համալսարանի հոգեբան Ջեֆի Մոջիլը: