17:38 , 29 ապրիլ, 2014
1970 թ.-ին Դևիդ Բութը 10 գիշեր անընդմեջ միևնույն մղձավանջն էր տեսնում: Խորը քնի մեջ նա տեսնում էր, թե ինչպես է ռեակտիվ ինքնաթիռը շեղվում թռիչքուղուց, շրջվում ու բոցերի մեջ հայտնվում: Բութն իրեն պարտավորված էր զգում իր երազները պատմել ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA): Վարչությունում նրան լսեցին և եզրակացրին, որ նա իր երազում տեսնում է կա՛մ Բոինգ 727, կա՛մ DC-10 ինքնաթիռը: Այն օրը, երբ Դևիդ Բութը տեսավ իր վերջին մղձավանջը, տեղի ունեցավ Չիկագոյի DC-10-ի ավիավթարը: Ինքնաթիռն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց վթարի ենթարկվեց: Ինքնաթիռի շարժիչներից մեկը կոտրվեց: Ինքնաթիռը շրջվեց և ընկավ թռիչքուղու վրա, այնուհետև այրվեց կրակի բոցերում: Ինքնաթիռի բոլոր 273 ուղևորները մահացան:

Որոշ մարդիկ կարծում են, որ Ռոնալդ վոն Զանթը մարտահրավեր նետեց ճակատագրին, երբ ոտք դրեց իր խմբի ինքնաթիռը՝ իմանալով հանդերձ, որ ընդամենը մի օր առաջ շարժիչից բոցեր էին արձակվում: 1977 թ. հոկտեմբերի 20-ին Զանթն ինքնաթիռ բարձրանալուց առաջ արտաբերեց հետևյալ բառերը.
Եկեք գնանք: Եթե գնալուդ ժամանակը եկել է, ուրեմն ի՞նչ արած:
Նրա ժամանակը եկել էր: Ինքնաթիռը Միսսիսիպիում ցած ընկավ և մխրճվեց ճահճի մեջ: Ավիավթարի արդյունքում Վոն Զանթը, նրա խմբի կիթառահար Սթիվ Գեյնզը, Սթիվի քույր Քեսին և Դին Քիլպատրիկը, ինչպես նաև երկու օդաչուները մահացան: Ավիավթարից փրկված Արտիմուս Փայլն ասում է, որ սարսափելի տեսարաններ է տեսել վթարից հետո, ինչպես, օրինակ, անգլուխ օդաչուն կամ Դինի խեղված մարմինը: Երաժշտական խմբի վոկալիստ Ջո Ջո Բիլինգսլին պնդում էր, որ կանխազգացել է ավիավթարը: Զենթը վերջերս խնդրել էր իրեն վերադառնալ երաժշտական խումբ: Այն օրը, երբ Բիլինգսլին համաձայնել էր հանդիպել Զենթին, նա երազում տեսել էր, թե ինչպես է մի ինքնաթիռ ցած ընկնում: Հաջորդ օրը նրա երազն իրականացավ:

Լոգան Դրայերը սովորում էր Սենդի Հուք տարրական դպրոցում այնտեղ տեղի ունեցած ողբերգությունից երկու շաբաթ առաջ: Սենդի Հուքում արձակված կրակոցներից 20 երեխա և 6 մեծահասակ մահացավ: Լոգանի մայրը խիստ մտահոգվեց, երբ նրա հնգամյա որդու մոտ դպրոցում խուճապի նոպաներ սկսվեցին: Բժիշկները Լոգանի մոտ ոչ մի շեղում չհայտնաբերեցին: Երբ տնօրենը փորձեց հանգստացնել Լոգանին, Լոգանը սկսեց գոռալ. «Ոչ, ոչ, սա ապահով վայր չէ: Ես վախենում եմ»:
Տղան դասերից հետո այցելեց իր ընկերներին, սակայն դրանք տխուր այցելություններ էին: Նրա մայրն ասում է, որ այնպիսի տպավորություն էր, ասես իր տղան գիտեր, որ շուտով ինչ-որ սարսափելի բան է պատահելու: Ողբերգությունը տեղի ունեցավ 2012 թ.-ի դեկտեմբերին: Լոգանի մայրն ասում է, որ իր որդին կանխազգում էր աղետը: Նա ասում է, որ իր որդին հավանաբար տատիկից է ժառանգել պայծառատեսի ունակությունները: Հենց այդ կարողություններն էլ օգնեցին, որ Լոգանը փրկվի:

Օրեգոնում բնակվող վանական Ջերեմի Դրիսկոլը լսում էր Լուիզիանայի փոթորկի վտանգների մասին մի զեկույց: Հենց այդ ժամանակ էլ նրա աչքին տեսիլք երևաց: Նա տեսավ Պարսից ծոցի հյուսիսային կողմը և կարողացավ հեռվում նշմարել Լուիզիանա նահանգը: Թվաց, որ նահանգը պատրաստ չէ դիմագրավելու որևէ աղետի: Այնուհետև փոթորիկը սուրաց Լուիզիանա նահանգ ու ավերեց այն: Այնուամենայնիվ, ոչ ոք չմահացավ, քանի որ տարածքն արդեն իսկ ամայի էր: Հայր Ջերեմին չգիտեր, թե արդյոք ինքը անցյալի, թե ապագայի մասին վկայող տեսիլք էր տեսել: Իրեն մտահոգող այդ հարցի պատասխանը նա ստացավ միայն 2005 թ.-ի օգոստոսին, երբ Նյու Օռլեանում գրանցվեց Կատրին փոթորիկը: Ջերիմին նախատեսում էր իր տեսիլքի մասին հիշատակել «Վանականի այբուբենը» կոչվող իր գրքում: Այնուամենայնիվ, գրքի խմբագիրները խորհուրդ տվեցին գրքում չներառել այդ հատվածը, քանի որ նրանք համոզված էին, որ մարդիկ չեն հավատա այդ ամենին:

Կարլ Յունգն իր հոգեվերլուծական հետազոտությունների ընթացքում մեկնաբանում էր մարդկանց երազները, սակայն 1914 թ.-ին նա ինքն էր կարևոր երազներ տեսնում: Նա երազում տեսավ, թե ինչպես է ծովը արյան վերածվում և միլիոնավոր մարմիններ խեղդվում են դեղին ալիքների մեջ: Հետո նա տեսավ, թե ինչպես է սառը ալիքը ջախջախում մի ողջ երկիր՝ սպանելով բոլորին: Յունգը պատերազմի կանխազգացում ուներ: Նա կարծում էր, որ իր հետագա երազները, որոնցում երևում էին Ալպերից մինչև Հյուսիսային ծով ձգվող ջրհեղեղներ, վկայում էին այն դժվարությունների մասին, որոնց միջով զինվորներին վիճակված էր անցնել: Նա այս մասին իր վերջին երազը տեսավ 1914 թ.-ի հունիսին: Դրանից ընդամենը մի ամիս անց՝ օգոստոսի մեկին, սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
Շարունակելի...