16:29 , 29 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Եվրոպական միության կողմից ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ նկատելով, որ դա կհանգեցնի հարաբերությունների սառեցմանը։
«Կիևի հանցախմբին Ուկրաինայի Հարավ-արևելքի հետ բանակցային սեղանի շուրջ նստեցնելու փոխարեն՝ մեր գործընկերները կատարում են Վաշինգտոնի ցանկությունն ու անբարյացակամ քայլեր են անում ընդդեմ Ռուսաստանի։ Բրյուսելի գործողություններն ակնհայտ ապացուցում են, որ ԵՄ-ն ընդհանրապես պատկերացում չունի Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մի՞թե նրանք չեն ամաչում», – նշվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ