16:23 , 29 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Վերջինս Ստամբուլի համալսարանում դասախոսության ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին»,- հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը:
«Մենք երեկ երկու ժամ բաց զրույց ենք ունեցել Գերմանիայի նախագահ Հաուկի հետ, ինչից հետո նա գնացել է համալսարան և այնտեղ խոսել տարօրինակ բաներ: Մենք չենք կարող թույլ տալ միջամտել մեր ներքին գործերին: Նա պետք է իրեն պահի այնպես, ինչպես պահանջում է պետական գործչի իր կարգավիճակը: Իսկ նա դեռ իրեն ընկալում է՝ որպես քարոզիչ: Նա նախկինում այդպիսին էր, սակայն այլևս այդպես չի կարելի»,- հայտարարել է Էրդողանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ