14:22 , 29 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
«Ես համաձայն չեմ, թե այս ընտրությունները ձևական բնույթ են կրում»,- փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԱԺ նախագահի ընտրությունն ավարտվեց և ընդմիջումից հետո կհայտարարվեն դրա արդյունքները:
Անդրադառնալով իր միակ մրցակից Հրանտ Բագրատյանին, Գ.Սահակյանը նախ ափսոսանք հայտնեց, որ միայն մեկ մրցակից ուներ, իսկ հետո էլ հայտարարեց, որ բարձր է գնահատում Հ.Բագրատյանին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ առաջադրումն իմաստ ունե՞ր, միևնույն է շանս չուներ ընդդիմադիր պատգամավորը հաղթելու, քաղաքական մեծամասնության թեկնածուն ասաց. «Պայքարողը մի փոքր պետք է մարտիկի կարգավիճակ ունենա և միշտ պայքարի: Ու կարևոր չէ՝ պայքարը հաղթանակով կվերջանա, թե ոչ: Հ.Բագրատյանի քայլը դրական եմ գնահատում, քանի որ դա հնարավորություն տվեց ռեալ և բնական գործընթաց ապահովել նաև քվեարկության ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ