14:16 , 29 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը հաղորդեց, թե բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վարդան Պետրոսյանը կարող է բուժումը շարունակել արդեն ստացիոնար ձևով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ