10:32 , 29 ապրիլ, 2014
Գիշերն էնքան լուռ ա, որ գլուխդ բարձին դրած լսում ես սրտիդ համաչափ տկտկոցը: Էսպես մինչեւ չորսը, չորսն անց կես։
Լռությունն առաջինը խախտում ա փողոցով սլացող մեքենայի ձայնը: Ապա երկրորդի, երրորդի։ Հետո սկսում են հաչալ շները:
Շների հաչից միանում ա բակում կայանված մեքենայի ազդանշանային համակարգը: Շների հաչից ու մեքենայի ազդանշանից արթնանում ա հարեւանի երեխան:
Լսվում ա երեխայի լաց:
Քիչ անց երեխայի լացից ուշադրությունդ շեղվում ա թռչունների ծլվլոցի վրա: Փողոցով սլացող մեքենաների ձայնը դառնում ա անընդհատ:
Հանկարծ լսվում ա կատվի սուր մլավոց:
Հինգն անց ա։
Քաղաքն արթնանում ա, ու արթնացող քաղաքի ձայների մեջ կորած սրտիդ ձայնն այլեւս չես լսում։
29 ապրիլի, 2014
03:44-05:36