Դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենք տանող Արժանապատվության երթը խափանվել է


23:15 , 28 ապրիլ, 2014

Դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենք տանող Արժանապատվության երթը խափանվել է, իսկ մասնակիցներն էլ անհարարմար վիճակի մեջ են հայտնվել: Հետաքրքիր է, իսկ ինչ էին սպասում այդ մասնակիցները, երբ գնում էին իրենց համար անհայտ մարդկանց խմբի կողմից կազմակերպված անհասկանալի անունով ու նպատակով ակցիային, իրենց հետ անհասկանալիորեն տանելով ինչ-որ «քաղբանտարկյալների» ազատություն պահանջող կարգախոսներով պոստեռներ ու էլի նման բաներ: Մի արեք նման բաներ սիրելի քաղաքացիներ, ակցիան պոստեռներով այս ու այն կողմ ընկնելը ու լուսանկարվելը չէ, Պետրոսի հետ կապ չունեցող Պողոսին Պետրոսի թեմաների հետ խառնելը չէ, ինչքան էլ որ դա է Ձեզ պետք: Ակցիան գրագետ կազմված պահանջ ու բողոք ունենալը, որպես այդ գործընթացի իրական շահառու լինելը, ակցիայի ընթացքում լսելի լինելն է, ոչ թե ծաղրանքի ենթարկվելը: