21:59 , 28 ապրիլ, 2014
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսին աջակցելու նպատակով բանանով լուսանկարվել է ու այն տեղադրել համացանցում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Վիլյառեալ»-«Բարսելոնա» (2:3) հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկրպագուներն Ալվեսի ուղղությամբ բանան նետեցին, իսկ ֆուտբոլիստը վերցրեց այն և կերավ: