Երեխաներ չունենալու որոշման համար զույգին անհրաժեշտ է ընդամենը մեկ զրույց. գիտնականներ


20:25 , 28 ապրիլ, 2014

coppia311in.am-ը գրում է.

Զույգերի մեծ մասը որոշում է երեխաներ չունենալ՝ հիմնվելով ընդամենը մեկ զրույցի վրա՝ պնդում են բրիտանացի գիտնականները:

Նրանք նման եզրակացության են եկել հետազոտության ընթացքում, որի շրջանակներում հարցման են ենթարկել երեխա չունեցած մոտ 1000 կանանց, որոնց տարիքը թույլ է տալիս երեխա ունենալ:

Հետազոտողները պնդում են, որ նման օրինաչափությունը բնորոշ է զարգացած երկրներին:

Նրանց խոսքով՝ երեխա չունենալու որոշումը նրանց կողմից ընդունվում է միայն մեկ անգամ ու այլևս ենթակա չէ քննարկման:

Միևնույն ժամանակ, զույգերը միանգամից չեն համարձակվում իրենց որոշումը փոխել՝ դրա համար անհրաժեշտ է նվազագույնը երկու նմանատիպ զրույց: