Արթուր Բաղդասարյանը «Երևան TV»-ն գնած ընկերության բաժնետեր է. ՕԵԿ խոսնակ


17:57 , 28 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հայ-ռուսական մի ընկերություն, որի բաժնետեր է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, գնել է տեղական «Երևան TV» հեռուստաընկերությունը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը: «Տևական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից»,-ասաց նա:
Հարցին, թե նշված ընկերությունում որքան բաժնեմաս ունի Արթուր Բաղդասարյանը և որքանո՞վ կարող է հեռուստաընկերության սեփականատեր համարվել, ՕԵԿ խոսնակը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններ դեռ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ