16:36 , 28 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի գործով տոժողների ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչՌուբեն Բալոյանը շարունակում է պնդել, որ դերասանի սթափության զննության արձանագրությունում կեղծքիներ են թույլ տվել: Պաշտպանական կողմը սակայն, հայտարարում է, որ նման պնդումները զուրկ են տրամաբանությունից:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Բալոյանը ասաց, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին դիմում է ներկայացրել և խնդրել է քրեական գործի նյութերը` ծանոթանալու Պետրոսյանի սթափության վերաբերյալ արձանագրության օրիգինալ տարբերակին:
«Միևնույն ժամանակ ծանոթացա վերջին դատական նիստի ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերի հետ: Պարզվեց, որ նույն քրեական գործի մեջ առկա է վարորդի սթափության վիճակի զննության երկու արձանագրություն, որի բովանդակությունն էլ կատարված է նույն անձի կողմից: Ինչումն է կայանում այս երկու արձանագրությունների էական հակասությունները. Քրեական գործում առկա արձանագրության մեջ «արտաշնչված օդի հետազոտությունը» մասում ընդամենը նշված է «ալկոմետր» բառը, իսկ երկրորդ արձանագրությունը, որը ներկայացրել է դատարանին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, այսպիսին է` «արտաշնչված օդի հետազոտությունը» հատվածում նշված է` «ալկոմետր, արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»: Այստեղից եզրակացություն` չի կարող նույն արձանագրությունը տարբեր բովանդակություններով լինել», -մեզ հետ զրույցում ասաց Բալոյանը:
Բացի դրանից, ըստ տուժող կողմի ներկայացուցչի, դատարանում քրեական գործի նյութերին անմիջապես ծանոթանալուց հետո նկատել է. «Երկու արձանագրությունների տակ էլ առկա է կապույտ կնիք, բացի դրանից սթափության աստիճանը հետազոտած բժիշկ Գևորգյանի ստորագրությունները երկու արձանագրություններում տարբեր են: Թե ինչ եղանակով է կատարվել այս կեղծիքը, կպարզվի իրավապահ մարմինների կողմից քրեական գործ հարուցելուց հետո»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ նման հայտարարությունները իր պաշտպանյալին վարկաբեկելու միտում ունեն, ինչը «գեղեցիկ չէ ու վայել չէ փաստաբանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ