Մարդը սովորաբար աչքերը թարթում է միջինում 15-20 անգամ մեկ րոպեի ընթացքում: Կա կենսաբանական տեսակետ, որ աչքերի թարթումը եղջրաթաղանթի խոնավեցման համար է, սակայն եղջրաթաղանթը այդքան արագ խոնավեցման կարիք չունի աչքի նորմալ գործունեության դեպքում: Այդպիսով, մարդիկ արթուն ժամանակի 10%-ը ծախսում են աչքերը թարթելու համար:
Ճապոնիայի Օսակայի համալսարանի ներյրոֆիզիոլոգները հաճախակի թարթումները բացատրում են նրանով, որ ուղեղին անհրաժեշտ է այսպես ասած «թարմացում», քանզի թարթումով ուղեղի համար ավելի հեշտ է այս կամ այն առարկայի ուղղությամբ կենտրոնանալը:
Մարդիկ առավել հաճախ թարթում են որոշակի իրավիճակներում, օրինակ՝ ելույթի դադարի ժամանակ, կամ գիրք ընթերցելիս, հատկապես նախադասության ավարտին:
