14:56 , 28 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին:
Ստորև ներկայացնում ենք նակակը.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:
Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչությունների կողմից, այլև ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից և իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչև վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ