13:52 , 28 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Այս շաբաթ ԱՄՆ սննդաբանների տարեկան հանդիպման ժամանակ հետազոտողները ներկայացնելու են 6 նոր հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են առողջության համար նուշի օգտակարությունը։
Սակայն, մինչ սննդաբանների տարեկան հանդիպումը, Womens Health ամսագիրն արդեն իսկ ներկայացնում է նուշի օգտակարության վերաբերյալ նոր հետազոտությունները։
Այսպես․
1․Նուշը նվազեցնում է փորի հատվածում ճարպի կուտակումը
Փորի հատվածում առաջացող ճարպը ոչ միայն արտաքին տեսողական տհաճություններ է առաջացնում, այլ նաև այն շրջապատում է օրգանները, որն էլ կարող է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ։
Փենսիլվանիայի համալսարանի կողմից իրականացրած նոր հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 52 մեծահասակներ, պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործել են մոտ 40 գրամ նուշ 6 շաբաթ անընդմեջ, նվազեցրել են իրենց փորի և իրանի հատվածում առկա ճարպը։
2․Նվազեցնում է խոլեստերինը
Լուիզիանայի պետական համալսարանի կողմից կատարված հետազոտությունը, որին մասնակցել են 24 808 մեծահասակներ, պարզել է, որ նուշի օգտագործումը նվազեցնում է մարդկանց վատ խոլեստերինը 44 տոկոսով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ