Սցենարիստների հիմնական արդարացումը, որ սերիալներում պատկերում են մեր առօրյան պարզապես միֆ է


16:23 , 21 հուլիս, 2012

Վերջերս  սերիալների  թեման դարձել է  ավելի արդիական և մեղադրանքներից  խուսափելու  համար  սցենարիստները  արդարանում  են, որ  սերիալներում  պատկերում են  մեր  առօրյան: Բայց  ես  այս  տեսակետի  հետ  համամիտ  չեմ և  ստորև  կներկայացնեմ,թե  ինչու : «Գեներալի աղջիկը»  սերիալը  բացահայտ  կերպով  քարոզում  է  երիտասարդներին, որ  գան  ու  ծառայեն  Հայոց  բանակում: Դա շատ լավ  է  և  ողջունելի, բայց  այս  ամենին  զուգահեռ  նույն  սերիալում  քարոզվում  է  անբարոյականութ յունը   և  այն էլ ` Հանրային Հեռուստաընկերության  եթերում: Վերջին  սերաներից  մեկում  հանկարծ  պարզվեց, որ  հերոսուհիներից   մեկը  հղի  է: Այդ  մասին իմացավ  նրա  մայրը  և  ի՞նչ: Ապտակելու, նախատինքի  խոսքեր  ասելու  փոխարեն`  մատով  շոյեց  աղջկա  քիթիկը  և  ասաց, թե  դու  դմբլո  եսհիմարիկես: Մի՞թե  մեր  իրակնության  մեջ  իրեն   հարգող  և  պատիվ  ունեցող  Հայ  ծնողները   այդպես  փաղաքշական  վերաբերմունք  ցույց  կտայրին  ապորինի  հղիացած  18 ամյա  իրենց  աղջկա  նկատմամբ: Սերիալային  ծնողներին  հակառակ` նրանք կամ  շուտափույթ  կամուսնացներին  զույգերին,կամ  էլ  թաքուն  կազատվեին երեխայից` հետագա խայտառակությունից  զերծ մնալու  համար: Հեռուստաեթերից անբարո  աղջկան  փաղաքշելու  փոխարեն  լավ  կլիներ, որ  ցուցադրեին, թե  շրջապատի  կողմից  ինպիսի  արհամարական  վերաբերմունքի  են  արժանանում  այդպիսինները, ինչպիսի  հալածանքների  են  ենթարկվում, ինչպես  են  ծնողները  նրանց  նմաններին  տանից  դուրս  անում, որ  դեռահաս  աղջիկները  ոչ  թե  մտածեն, որ  նման  դեպքերում  մայրիկները  միայն  իրենց  դմբլո  կասեն, այլ իրենց  կյանքը  կխորտակեն: Նույն  սերիալում  ամուսինը  կնոջը  տարավ  բար, որ  միասին  հարբեն: Սա  էլ  նոր  մշակույթ  է  ձևավորվում: Վստահ  եմ, որ  արժանապատիվ որևէ  Հայ   տղամարդ  իրեն  թույլ  չի տա  կնոջը  տանել  բար և  հարբել  նրա հետ  միասին: Իսկ ընդգծված «ապերոյական» պահվացքով ու  շարժուձևով  գլխավոր  հերոսուհին  դարդերից  ազատվելու  համար  եկավ  հենց  նույն  այդ  բար  ու  սկսեց   հարբելով  `  ցավը  խեղդել   վիսկիի բաժակում: Գուցե  սցենարիստը  իր  կայնքի  ընթացքում  հանդիպել  է  անբարո  և  ապորինի  հղիացած  աղջիկների, նրանց   գուրգուրող  ծնողների, ամուսինների  հետ  բարերում  հարբող  կանանց և   հարբեցող  դեռահաս  աղջիկների,բայց  նա  իրավունք  չունի  հանրային  մասշտաբով  պրոպականդել  այս  ամենը,որը    հայեցի  չէ, մեր  մտածելակերպին  ու  հասարակությանը  հարիր  չէ: 

Իսկ  «Բանակում» սերիալը  առաջին  հայացքից  թվում  է  թեթև և հումորային, բայց  բանակում  ծառայած ցանկացած  տղա  կհաստատի,որ  իրականում  ծառայությունը  այդքան, հեշտ  ու դյուրին  չէ: Մեր  իրականությունում  ապրող  «Համբարձումները» բանակ  զորակոչվելիս  մտածում  են, որ  իրենց  հանդեպ  էլ  են  լինելու  այնքան  համբերատար  ու  ներողամիտ, ինչպես սերիալի  Համբարձումի:Ինչո՞ւ  են  խաբկանք  առաջացնում  պատանիների  մոտ.ինչո՞ւ  են  բանակային  դժվարություններով  հագեցած  կյանքը  ներկայացնում  «տուն-տունիկի» նման:Ինչո՞ւ  հարգելի  սցենարիստը  որևէ  սերիայում  չպատկերեց  այն  խոշտանգումները, անհարգանքը  ու  նվաստացումները, որոնց   ենթարկվել ու ենթարկվում  են  շատ ու շատ  զինվորներ: Եթե ծառայությունը  այս  սերիալի  նման  լիներ, ապա  խաղաղ, բայց  չպարզաբանված  պայմաններում  չէին  զոհվվի  անպաշտպան  զինվորները: Մի՞թե  այս  սերիալի  հեղինակները  չեն  ամաչում  նման  խեղկատակություն  ներկայացնելուց, երբ  ակամայից  որդեկորույս  դարձած զինվորների  մայրերը  ողբում  են  Կառավարության  շենքի  դիմաց` պահանջելով  արդարություն: Այ  սա  է  մեր  իրականությունը, որը  ոչ  մի  սերիալում   ցավոք  չեն  պատկերում: Այսօրվա  սերունդը  Մհեր  Մկչտչյանին, Հրաչյա  Ներսիսյանին,Վահրամ  Փափազյանին, Խորեն Աբրահամյանին, Ազատ Շերենցին, Ավետ Ավետիսյանին, Գուրգեն  Ջանիբեկյանին,Գալյա  Նովենցին  և  մեր  մյուս  Հանճարներին  ճանաչելու  փոխարեն` ճանաչում  և  երկրպագում  է այսօրվա   Սաշերին  ու  Պաշերին, Համբարձումներին  ու  Քաջիկներին, Գոռերին  ու  Նոյերին: