Եվրամիությունը անցել է Մոլդովայի հետ առանց այցագրի ռեժիմի


10:44 , 28 ապրիլ, 2014

03C4A817-D9F4-45D2-A514-06E783F7EBED_mw1024_n_s1in.am-ը գրում է.

Այսօրվանից Մոլդովայի քաղաքացիները Եվրամիության երկրներ այցելելու համար այցագրի կարիք չունեն: Դա վերաբերում է Շենգենյան գոտի այցելել ցանկացող այն անձանց, ովքեր ունի կենսաչափական անձնագիր: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հայտարարել է, որ Եվրամիության կողմից աջակցություն ստացող բարեփոխումները և Մոլդովայի քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմը հույս են տալիս կարգավորել Մերձդնեստրի «սառեցված հակամարտությունները»:

Մոլդովան դարձավ ԱՊՀ առաջին երկիրը, որի քաղաքացիներին ԵՄ ուղևորությունների համար այլևս անհրաժեշտ չէ այցագիր: Կես տարվա ընթացքում նրանք ընդհանուր առմամբ կարող են մինչև 90 օր լինել Շենգենյան գոտու երկրների տարածքում: