15:00 , 21 հուլիս, 2012«Մեր մանկության տանգոն» -հայկական թատերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1985 թվականին: Ռեժիսոր և սցենարի հեղինակն է Ալբերտ Մկրտչյանը:
Սյուժե:
Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել:
Նկարահանող անձնակազմ:
ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան
սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան
օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
մոնտաժ - Ս. Գաբրիելյան
երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան
դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան
հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան
Դերասանական անձնակազմ:
Մհեր Մկրտչյան - Ռուբեն
Գալյա Նովենց - Սիրանույշ
Էվելինա Ադամյան - Վարդուշ
Ազատ Գասպարյան - Մեսրոպ
Նարինե Բաղդասարյան - Ռուզան
Ս. Սարգսյան - Արմեն
Աշոտ Գևորգյան - Գագիկ
Ա. Նալբանդյան - Աշոտ
Ա. Գյոդակյան - Սերոբ
Մ. Կարապետյան - Արփենիկ
Է. Պետրոսյան - Քնար
Ռ. Մկրտչյան - Եղիշ
Վ. Մովսիսյան - Սվասյան
Ա. Հովհաննիսյան - Զարզանդ
Վ. Հակոբյան - Մելքոնյան
Ք. Բարսեղյան - քննիչ
Հետաքրքիր փաստեր:
Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին:
Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին:
Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար:
Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է:
Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում: