Հասունացած է ռեժիմը տապալելու և խաղի նոր կանոններ հաստատելու պատմական պահը


13:53 , 27 ապրիլ, 2014

Ելնելով Սերժ Սարգսյանի վերջին նշանակումներից և ակնհայտ կադրային ճգնաժամից կարելի է անել մեկ տրամաբանական հետևություն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնողի պառազիտային հոգեբանություն ունեցող թիմակիցները այլևս չեն ցանկանում խաղալ սերժսարգսյանական խաղի կանոններով և ակտիվորեն որոնում են իրենց անվտանգ ապագայի նոր երաշխիքներ՝ ներսից քայքայելով իշխանության դիրքերը:

Ուստի՝ անկասկած հասունացած է համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելու և խաղի նոր՝ դեմոկրատական կանոններ հաստատելու պատմական պահը: