22:46 , 26 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Երաժշտական պրոդյուսեր Սիմոնե Սեստիտոյից բաժանվելուց հետո ամերիկացի 35-ամյա դերասանուհի Մինա Սուվարիի միայնությունը երկար չի տևել՝ գրում է eg.ru-ն:
Կես տարի առաջ նա սկսել է հանդիպել պարող Սալվադոր Սանչեսի հետ: Մինայի 162.5 սմ հասակի կողքին նրա ընկերը չի կարող պարծենալ, սակայն զույգին դա չի անհանգստացնում, և նրանց հարաբերությունները օրեցօր ամրապնդվում են: Դերասանուհու ծննդյան օրը Սանչեսը նրան նվիրել է նրբագեղ ադամանդե մատանի ՝ ասելով, որ Մինան այն կարող է համարել որպես նշանադրության խորհրդանիշ:
Նա մատանին գնել է Լոս Անջելեսի Բևերլի-Հիլզ թաղամասից: Մինան և Սալվադորը հաճախ են այցելում տեղի բուտիկները, որի արդյունքները մեկ-երկու օր անց կարելի է տեսնել դերասանուհու հագին: Նա նախանձելի կանացի տեսք ունի՝ հատկապես կոպիտ ընկերոջ կողքին: