Աժ նախագահի և նոր նախարարների նշանակումներն ուղղակի փայլուն են


19:15 , 26 ապրիլ, 2014

Աժ նախագահի և նոր նախարարների նշանակումներն ուղղակի փայլուն են: Ես դրանցից ավելի լավ նշանակումներ չէի կարող մտածել: Միակ բանը, որ կարող էի ավելացնել, դա Սուրեն Խաչատրյանի նշանակումը կլիներ ՊՆ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնում: Հիմա արդեն փակված է այն հնարավոր թեման, որ կարող էին ասեին, որ պետք է սպասել մի երկու տարի, որ տեսնենք, թե նոր կառավարությունը ինչպես է աշխատում: Ամեն ինչ արդեն հստակ է: Սպասել պետք չէ: Ինչ պետք է անել, պետք է արդեն սկսել հաջորդ օրվանից: